211652_close_icon
views-count3670 դիտում article-date 09:56 14-07-2016

Հակառակորդը խախտել է հրադադարը և 200-ից ավելի կրակոց արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Նմանատիպ նյութեր