123248 դիտում
21:00 14-07-2016
Դաժան ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բանակ մեկնող երիտասարդը Niva-ով բախվել է հաստաբուն ծառին. նա տեղում մահացել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 14-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ՏԼ 568 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ, համագյուղացիներ` 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ն դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանն ու հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը, քանի որ եղել է գազի արտահոսք:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիոտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած Տ. և վիրավոր Տ. Հովհաննիսյանները եղբայրներ են, իսկ մահացածը մի քանի օր հետո պետք է զորակոչվեր բանակ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+