211652_close_icon
views-count3356 դիտում article-date 11:26 17-07-2016

ԱՄՆ-ն հերքում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում իր մասնակցության մասին մեղադրանքները

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի տեսակի մասնակցություն չի ունեցել Թուրքիայում ռազմական հեղաշրջում կատարելու փորձի մեջ: BBC-ի փոխանցմամբ՝ Քերրին նշել է, որ ԱՆկարայի հայտարարություններն այդ հաշվով ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների հարաբերություններին վնաս են հասցնում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուի հետ զրույցում Քերրին սուտ է անվանել Վաշինգտոնին հասցեագրված այդ մեղադրանքը: Այդ մասին հայտնել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերրին հայտարարել էր, որ Ֆեթուլահ Գուլենին Թուրքիայի իշխանություններին արտահանձնելու պահանջը քննարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի Անկարան ապացույցներ ներկայացնի Գյուլենի օրինախախտությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր