7505 դիտում
14:15 06-10-2017
Իրանը հերքում է թրաֆիքինգի մասին իրեն ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները
Մեկնաբանելով ԱՄՄ-ի իշխանությունների կողմից մարդկանց առևտրով զբաղվելու մասին Թեհրանին հասցեագրված մեղադրանքները՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ասել է, որ դրանք չհիմնավորված են ու կեղծ, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը նման գործողություններով փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել իր պարտավորություններից։ Նույն պատճառով էլ հերքում ենք ԱՄՆ-ի ներկայացված կեղծ զեկույցները և մեղադրանքները»,-նշել է Քասեմին։
Նա հավելել է, որ Իրանը, որպես Պալերմոյի արձանագրությունը ստորագրած պետություն, լայնամասշտաբ իրավական միջոցառումներ է միշտ ձեռնարկում մարդկանց առևտրի դեմ պայքարում դրանց մասին նշված է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչության զեկույցներում։
Նմանատիպ նյութեր
1876 դիտում
11:46 02-05-2014
ԱՄՆ-ը երկակի ստանդարտներով է քաղաքականությունը վարում. Իրանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
1460 դիտում
09:49 30-09-2022
Պետքարտուղարությունը հերքում է ռուսական գազատարի առնչությամբ ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները․ «Ամերիկայի ձայն»
2276 դիտում
10:38 29-09-2020
ՀՀ ԱԳՆ հերքում է Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են