211652_close_icon
views-count4267 դիտում article-date 12:51 17-07-2016

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են ընթանում. կան բազմաթիվ ձերբակալվածներ

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի դաշնային մայրուղին արգելափակել են հարյուրավոր ցուցարարներ: Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 65 հոգու: Վերջիններս մեղադրվում են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և իրավախախտումներ թույլ տալու մռջ: «Ձերբակալվածների մեջ 55-ը մեծահասակներ են և 10-ը դեռահասներ»,-ասված է տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ակցիայի նախաձեռնողները հայտնել էին, որ ձգտում են քաղաքացիական վերահսկողության հանձնաժողով ստեղծել, որը կհետևեր ոստիկանության հետապնդումներին և իրենց գործողություններով փորձել են ազդել քաղաքային իշխանությունների վրա:

Նմանատիպ նյութեր