1895 դիտում
09:09 19-07-2016
Հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական և սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար։
«Ժողովուրդ»֊ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը։ Երբեմն գազամատակարարման դադարները տևում են նույնիսկ մեկ կամ երկու օր։ Որպես կանոն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից անջատումները պատճառաբանում են գազատարները վերանորոգելու պրոֆիլակտիկ աշխատանքներով։ Սակայն կարծիքներ կան, որ այսպես «Գազպրոմ-Արմենիան» իրականում փորձում է հնարավորինս նվազեցնել գազի սպառման ծավալները, ձեռքի հետ էլ վերանորոգման աշխատանքներն են իրականացվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5653 դիտում
16:12 14-07-2020
Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը
1860 դիտում
11:51 07-03-2019
Հայաստանի մոբայլ օգտատերերի վրա բանկային տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»