211652_close_icon
views-count5752 դիտում article-date 16:12 14-07-2020

Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը: Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր