211652_close_icon
views-count4766 դիտում article-date 10:13 19-07-2016

Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակը խորանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակն այն աստիճան է խորացել, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ մասնավոր զրույցներում սկսել են իրենց մտահոգությունների մասին խոսել։ Նրանք չեն պատկերացնում, թե 2017 թվականից հետո իշխանությունն ինչպես է «կիսվելու»։ Մինչ այս իշխանական համակարգում բոլորը գիտակցել են, որ նախագահական ընտրություններում իրենք բոլորով պաշտպանում են իրենց ընդհանուր ղեկավարին։ ԱԺ ընտրություններում իշխանական համակարգի ներկայացուցիչները ազատ են եղել ամեն մեկն իր «մասի» համար պայքարելու, նրանցից մի քանիսը նույնիսկ ընդդիմադիր դիրքերից են այդ «կտորի» համար կռվել։ Այդ ամենն իշխանական համակարգի վրա չի ազդել, քանի որ ընտրությունների արդյունքում իշխանության կրողի հարց չի լուծվել։ 2017-ի ԱԺ ընտրություններում այդպես չի լինելու, և իշխանական համակարգի ներկայացուցիչները չեն պատկերացնում, թե իրենց ներքին գզվռտոցներն ինչ հետևանքներ կունենան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր