2090 դիտում
08:35 27-07-2016
Խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքով սահմանված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել։ Բանն այն է, որ իշխանական պատգամավորներին արդեն իսկ ասվել է, որ բոլորը պետք է տարածքային ցուցակներով առաջադրվեն որպես «ռեյտինգային պատգամավորության թեկնածուներ» և ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովեն։ Մանդատ կստանան նրանք, որոնք ամենաշատը ձայն կապահովեն։
Այսպես ստացվում է, որ իշխանական թեկնածուները ստիպված են լինելու միմյանց հետ մրցակցել։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում գործող պատգամավորներից մեկը իշխանական շրջանակներում ստեղծված իրավիճակը գլադիատորական մենամարտերի հետ համեմատեց։ Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, և վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական թեկնածուներն իրենց արտոնյալ դիրքը պահպանելու այլ ելք չեն էլ տեսնում, ուստի արդեն իսկ սկսել են նախապատրաստվել մենամարտերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8865 դիտում
16:06 18-06-2018
Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի փոխմարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
6789 դիտում
12:35 18-08-2018
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգն ու ժամանակացույցը
2753 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
Այս բաժնից
778 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2104 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»