211652_close_icon
views-count4692 դիտում article-date 10:46 20-07-2016

Եղանակի մասին. դեռևս նորմայից բարձր կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը

[align=center]Ուշադրություն[/align] Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին‵ հյուսիսային շրջաններում, 24-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 4-5 աստիճանով: [img]/ups/images/0812572001468988005654412.jpg[/img] Երևանում հուլիսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0608167001468988037491384.jpg[/img]

Նմանատիպ նյութեր