211652_close_icon
views-count1373 դիտում article-date 15:33 20-07-2016

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձին

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձի թողտվությամբ քրեակատարողական հիմնարկի սենյակներում կենտրոնացել է տարբեր քաղաքացիների կողմից որպես օգնություն փոխանցված և դեռևս չպարզված հանգամանքներում քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք եղած տարբեր քանակի և տեսակի սննդամթերք և այլ իրեր, այդ թվում` արգելված: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր