211652_close_icon
views-count1597 դիտում article-date 20:00 20-07-2016

Ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ Բանակային կորպուսի 2016թ. 1-ին կիսամյակի կատարած աշխատանքը

Հուլիսի 16-ին ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ Բանակային կորպուսի 2016թ. 1-ին կիսամյակի մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել բանակային կորպուսի սպայական կազմը՝ մանրամասն վերլուծելով վեց ամսվա ընթացքում ունեցած հաջողություններն ու բացթողումները: Կիսամյակի արդյունքներով լավագույնը ճանաչված մի շարք զինծառայողներ զո-րամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, գերատեսչական կրծքանշաններով ու դրամական պարգևներով, իսկ լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ կարճաժամկետ արձակուրդ: Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նախանշել է 3-րդ եռամսյակի առաջնային խնդիրներն ու առաջադրել դրանց լուծման հիմնական ուղղությունները:

Նմանատիպ նյութեր