211652_close_icon
views-count943 դիտում article-date 21:10 21-07-2016

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկորդ եռամսյակի արդյունքները: Ամփոփման ընթացքում քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր: Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբերի, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության կազմակերպման, տեսական և գործնական պարապմունքների, հանկարծակի ստուգումների, կենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժական հավաքների և դրանց արդյունքների մասին: Ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացված վարժանքների ընթացքում կատարելագործվել են սպաների ունակություններն ու հմտությունները ֆունկցիոնալ պարտականությունների կատարման, մարտի նախապատրաստման և զորքերի ղեկավարման ուղղությամբ: Ներկայացվել են նաև ստուգումների և վարժանքների ժամանակ ի հայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները: Ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանն ընդգծել է, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Նմանատիպ նյութեր