2806 դիտում
18:30 20-07-2016
Եվրոպա Նոստրա կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է
Ս. թ. հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ, ովքեր պաշտոնապես կազդարարեն «Երերույք-Անիպեմզա» ծրագրի մեկնարկը, որը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Պատվիրակության կազմում են «Եվրոպա Նոստրայի» «7 ամենավտանգված հուշարձաններ» ծրագրի խորհրդի անդամները` Եվրոպական ներդրման բանկ-ինստիտուտի ներկայացուցիչ Գի Կլոսը, գիտական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Մարիա Բերձան, «Եվրոպա Նոստրայի» Սերբիայի գրասենյակի գլխավոր քարտուղար Վիսնյա Կիզիչը, Էքս Սան Պրովանսի համալսարանի դասախոս Պատրիկ Դոնաբեդյանը /Պ. Դոնաբեդյանը 6 տարի ղեկավարել է Երերույքի տեղանքի հնագիտական հետազոտական աշխատանքները/, երկրաբան Տուդոր Բերժան, Միլանի պոլիտեխնիկի դասախոս Մարիա Քրիստինա Ջամբրունոն, 2015 թ. «Եվրոպա Նոստրայի» մրցանակին արժանացած «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար և Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի ճարտարապետական բաժնի պատասխանատու Գայանե Կազնատին:
Ս. թ. հուլիսի 19-ին, փորձագիտական առաքելության անդամները հանդիպել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Խումբը կմասնակցի նաև ս. թ. հուլիսի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվող «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: Նույն օրը պատվիրակները կմասնակցեն «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով ֆորումին:
Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի կողմից:
«Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
11:53 25-10-2015
«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»