211652_close_icon
views-count2866 դիտում article-date 14:59 21-07-2016

«Երևանյան ամառ 2016». Քանաքեռ-Զեյթունի բակային ճամբարների երեխաների համար կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վարչական շրջաններում գործում են հնգօրյա բակային ճամբարներ: Երևանում ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան կազմակերպվում է նախապես կազմված ծրագրով, որն ունի ուսուցողական, ճանաչողական, կրթական, մարզական և այլ բաղադրիչներ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի աջակցությամբ` տեղի ճամբարներում հանգստացող երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, որը գտնվում է այդ վարչական շրջանում: Թանգարանի աշխատակիցները երեխաներին են ներկայացրել մեծ գրողի ձեռագիր գրքերը, կատարած թարգմանությունները, ինչպես նաև կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող նյութեր: Ճամբարականները եղել են նաև ականավոր գրողի տոհմական տանը, տեսել նրա ընտանիքի գործածած իրերը, կահ-կարասին: Երեխաների մյուսը խումբը մեկնել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային հատվածում գտվող, 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցի: Քանաքեռզեյթունցի փոքրիկները հանդիպել են հոգևորականների հետ, ունկնդրել նրանց պատմությունը եկեղեցաշինության և, մասնավորապես, նշված տաճարի մասին: Ճամբարականները դիտել են նաև եկեղեցում ընթացող նախշազարդմանը և օրվա վերջին լավ տպավորություններով վերադարձել Երևան: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր