3021 դիտում
23:47 28-07-2015
«Երևան Սիթի տուր»-ի հետ ճանաչողական շրջայց՝ սիրիահայ ընտանիքների և բակային ճամբարներ հաճախող երեխաների համար. լուսանկարներ
«Երևան Սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի հերթական սոցիալական նախաձեռնությունը Արաբկիր վարչական շրջանի «Երևանն իմ տունն է» ակցիայի հետ համատեղ էր։ Այս անգամ «Երևան Սիթի տուր»-ի ծրագրին մասնակցել են 30 շահառուներ, ովքեր «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով Արաբկիր վարչական շրջանում իրականացվող բակային ճամբարներ հաճախող բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ մի շարք ընտանիքների երեխաներ են։
Արաբկիր վարչական շրջանի սոցիալական ծրագրերում «Երևանն իմ տունն է» ակցիան արդեն երկրորդ տարին անընդմեջ է իրականացվում։ Ակցիայի նպատակն է աջակցել վարչական շրջանում բնակվող սոցիալապես անպահով ընտանիքներին։
«Երևան Սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային ճանաչողական շրջայցի ընթացքում մասնակիցներն այցելել են մայրաքաղաքի տեսարժան վայրեր, ծանոթացել Երևանի պատմամշակութային կենտրոնների պատմությանը, նշանակությանն ու գործունեությանը։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
11:37 04-07-2015
Ճանաչողական էքսկուրսիա` Արաբկիրում բնակվող սիրիահայ ընտանիքների համար
1110 դիտում
18:51 30-10-2015
«Երևան Սիթի Տուր»՝ սիրիահայ ավագ դպրոցականների համար
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին