211652_close_icon
views-count1590 դիտում article-date 17:31 21-07-2016

Խոտհունձը մայրաքաղաքում կընթանա մինչև խոր աշուն

Երևանի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, գլխավոր ու երկրորդական փողոցների սիզամարգերում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում շարունակվում է խոտհունձը: Գործընթացը ներկայում իրականացվում է տասնօրյա պարբերականությամբ` պահպանվող հրդեհավտանգ իրավիճակից զերծ մնալու նպատակով: Խոտհունձը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատու կառույցներին ապահովել է համապատասխան տեխնիկայով և անհրաժեշտ այլ բաղադրիչներով: Անմիջապես խոտհունձի աշխատանքներից հետո այդ տարածքները առատ ոռոգվում ու պարարտացվում են: Խոտհունձը մայրաքաղաքում կընթանա մինչև խոր աշուն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր