24696 դիտում
21:51 21-07-2016
Իշխանափոխության ծրագրին եթե ներկայությունս խանգարում է, չեմ լինի Խորենացիում. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 21-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Նա իր ելույթում մասնավորապես ասաց.
«Եթե ես խանգարում եմ իրենց, որ Հայաստանում իշխանափոխություն անեն, ապա դիմում եմ Հիմնադիր խորհրդարանի անդամներին, որպեսզի վերլուծեն, թե ինչ էր իրենց վիճակը, քանի դեռ ես մուտք չէի գործել այնտեղ:
Եթե ուզում են իշխանափոխություն անել, ապա խնդրեմ, թող անեն, ես իրենց չեմ խանգարի, բայց մենք կգտնենք ձեւը, որպեսզի մեզանից կախված ամեն ինչ անենք, որ ո՛չ Վալերի Օսիպյանի, ո՛չ էլ Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ չպակասի, բայց վախենամ, որ երեկվա գործողությունները եւ հետագա հայտարարությունները այդպիսի հանգուցալուծման տանելու հնարավորությունները որոշակիորեն սահմանափակեցին»։
Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում մեղադրել տղաներին, բայց, ըստ նրա, «Սասնա ծռերի» անդամները չեն կարող ռեալ գնահատել իրավիճակը.
«Մենք չգիտենք՝ ով է իրենց ինֆորմացիա տալիս։ Նրանք փակված են, կարող են իրավիճակը ռեալ չգնահատել»,-ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ գիշերը Խորենացի փողոցում կատարվածը փորձ է իշխանափոխության պրոցեսը վարկաբեկելու. «Այդ հարբածների, ուռածների, ծակվածների ներկայությամբ…բայց պարզվեց, որ մարդիկ համարում են, որ այդպես է պետք, դա է իշխանափոխության ճիշտ ճանապարհը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1799 դիտում
14:45 18-05-2022
«Իշխանափոխության մակարդակի հանրային աջակցության որեւէ նշույլ չեմ տեսնում»․ Ռուստամ Բադասյան. aravot.am