211652_close_icon
views-count4225 դիտում article-date 09:08 22-07-2016

Ի վերջո Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այդ մարդիկ հանցագործնե՞ր են, թե՞ հերոսներ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել է, թե եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները բանական որոշում կայացնեն և զենքերը վայր դնեն, ինքը նրանց «հերոսապատման մասին, հերոսապատումը բարձրացնող» երգ կգրի։ «ՉԻ» - Այ սա իսկապես արվեստագետի մոտեցում է։ Հուսով ենք՝ շատերը կհետևեն Ռոբերտ Ամիրխանյանի օրինակին։ Նկարիչները կտավներ կստեղծեն, քանդակագործները գրանիտե արձաններ կքանդակեն և այլն։ Իսկ կոնկրետ Ռոբերտ Ամիրխանյանի երգ-հերոսապատումը ամեն օր կհնչի այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ իրենց պատիժը կկրեն բանական՝ որոշում կայացրած զինյալները։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա անհասկանալի է մնում՝ ի վերջո Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այդ մարդիկ հանցագործնե՞ր են, թե՞ հերոսներ։ Եթե հանցագործներ են՝ ի՞նչ կարիք կա երգ գրել նրանց հերոսապատման մասին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր