2402 դիտում
09:31 03-05-2016
Աշոտյանի կարծիքով Դաշնակցությունը թարգել է անբարոյականությունը, խորապես զղջացել ու դարձի եկե՞լ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե այս պահին, երբ պատերազմը շարունակվում է, արհեստական օրակարգ ստեղծելն ու երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը բարոյական չէ։
«ՉԻ» – Փաստորեն ՀՀԿ-ն անբարոյականների հետ է կոալիցիա կազմել, որովհետև 1992-94 թվականներին, պատկերացրեք, Հայաստանը նույնպես պատերազմի մեջ էր, ավելին՝ այն ժամանակ նույնպես կար զերագույն–գլխավոր հրամանատար, և Դաշնակցությունը պահանջում էր նրա հրաժարականը։ Թե՞ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Դաշնակցությունը թարգել է անբարոյականությունը, խորապես զղջացել ու դարձի եկել։
Հայկական բանակն, ի դեպ, այն ժամանակ տարածքներ էր ազատագրում, և ոչ թե «ոչ էական» դիրքեր կորցնում։
Ի դեպ՝ հետաքրքիր կլիներ նաև իմանալ Դաշնակցության դիրքորոշումն այս հարցում։ Նրանք նո՞ւյնպես կարծում են, որ քանի դեռ պատերազմ Է, գերագույն-գլխավոր հրամանատարն ինչ էլ անի չի կարելի պահանջել նրա հրաժարականը։ Թե՞ դաշնակցականներն այդ հարցում ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեն և հրաժարական պահանջել–չպահանջելը պայմանավորում են ֆինանսական չափորոշիչներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Լուսանկարը` PAN Photo-ի
Նմանատիպ նյութեր
3236 դիտում
09:31 31-03-2016
Դաշնակցությունը հասարակությանը «ատչոտ տալու չունի». «Չորրորդ իշխանություն»
4222 դիտում
09:08 22-07-2016
Ի վերջո Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այդ մարդիկ հանցագործնե՞ր են, թե՞ հերոսներ. «Չորրորդ իշխանություն»
11338 դիտում
10:35 15-09-2017
Պատգամավոր Ռուզան Մուրադյանի աղմկահարույց ձեռնարկը լույս է տեսել Արմեն Աշոտյանի գիտությամբ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»