13163 դիտում
09:32 23-07-2016
Ուժայինների մեջ կռիվ է ընկել, թե ով է մեղավոր այս իրավիճակի համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման պատճառով ուժային կառույցների՝ հատկապես ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարության միջև կռիվ է ընկել:
Երկուստեք իրար են մեղադրում այդ իրավիճակի ստեղծման պատասխանատուն լինելու մեջ: ԱԱԾ ղեկավարությունը մեղադրում է ոստիկանությանը, թե դու քո կառույցը լավ չես հսկել, որ դրսից մի խումբ մարդիկ են եկել ու գրավել:
Ոստիկանությունն էլ արդարանում է, թե գնդում ընդամենը 8 ծառայող է եղել՝ խմբի մոտ երեք տասնյակի դիմաց:
Ոստիկանությունը միաժամանակ ԱԱԾ-ին մեղադրում է, քանի որ օպերատիվ հետախուզությունն այս կառույցն է իրականացնում, ինչու է թերացել այդ մասին ժամանակին տեղեկանալու ու իրենց տեղեկացնելու վերահաս վտանգի մասին, հատկապես, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց հետո հայտարարվել էր, թե նա ու իր համակիրները պլանավորել են գրավել պետական նշանակության կարևոր օբյեկտներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
912 դիտում
10:39 28-10-2020
Կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք՝ մենք էլ հաղթենք. «Հայկական ժամանակ»
4434 դիտում
12:04 01-04-2019
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս. այսօր մեծանուն Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16543 դիտում
10:10 13-12-2016
ՀՀԿ ցուցակում առաջին կնոջ տեղի համար կռիվ է ընկել. «Ժամանակ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»