211652_close_icon
views-count23217 դիտում article-date 14:33 23-07-2016

Ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը

Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ արձակեցին վերջին 2 պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91165/]ազատ էին արձակվել[/url] ևս 2 պատանդները: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում ասել էր Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ նախորդ օրը տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի և անդամ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել:

Նմանատիպ նյութեր