211652_close_icon
views-count22199 դիտում article-date 14:54 09-08-2016

Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը «Սասնա ծռերի» գործով, ամենայն հավանականությամբ, կանցնեն որպես վկա

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանապետի առաջին տեղակալ Վարդան Եղիազարյանը» Սասնա ծռերի» գործում ամենայն հավանականությամց հանդես կգան վկայի կարգավիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» -ի մի շարք անդամների պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա նկատեց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժանձնակազմից ցուցմունքներ կորզելու փորձեր են արվել, մասնավորապես, որ «Շտապօգնության» աշխատակիցներն իրենց կամքին հակառակ` պատանդի կարգավիճակում են գտնվել: «Պատանդների հարցը 3 բուժաշխատողի ցուցմունքների հիման վրա է ձևավորվել, սակայն այդ ցուցմունքների հիման վրա հնարավոր չէ հանգել հետևության, որ կոնկրետ անձը զենքի միջոցով պատանդ է վերցրել բուժաշխատողներին»,-ասաց փաստաբանը` տեղեկացնելով, որ բուժանձնակազմի անդամները հարցաքննվել են գիշերը, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է: «Ենթադրենք, որ հանցավոր արարքը կատարվել է՝ պատանդ վերցնելը, սակայն, այդ արարքից կամովին հրաժարվելը պատասխանատվությունից ազատում է, քանի որ բոլոր ոստիկաններն ազատ էին արձակվել, ուստի չէին կարող պատանդ համարվել, ենթադրաբար, քննչականից ուշադիր կարդացել էին այդ հոդվածը»,- ասաց Եգորյանը: Ասուլիսին ներկա Մուշեղ Շուշանյանն էլ նկատեց, որ խմբի անդամների՝ կամովին հանձնվելն ու զենք հանձնելը ենթադրում է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք:

Նմանատիպ նյութեր