Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռն ավարտել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը
Արևային էներգիայով մարտկոցներով աշխատող Solar Impulse ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիի օդանավակայանում: Օդաչու Բերտրան Պիկարի կողմից կառավարվող ինքնաթիռն առաջինն է դարձել, որը կարողացավ Երկիր մոլորակի շուրջ առանց առանց վառելիքի թռիչք կատարել:
Շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը կատարվեց արևեից ստացված էներգիայով լիցքավորվող մարտկոցներով, սկսվել էր 2015 թվականի մարտի 9-ին: Այդ ընթացքում ինքնաթիտ կատարել է 17 թռիչք՝ այցելելով 9 երկիր:
Նպատակը այլընտրանքաին էներգիայի հնարավորությունների ցուցադրումն էր, ինչպես նաև առանց վառելիքի ինքնաթիռների ստեղծումն ու շահագործումը: