211652_close_icon
views-count6153 դիտում article-date 15:35 11-06-2016

Շուրջերկրյա ճանապարհորդության մեկնող արևային մարտկոցներով ինքնաթիռը վայրէջք կատարեց Նյու Յորքում

ԱՄՆ Փենսիլվանիայի տարածքից շուրջերկրյա ճանապարհորդության մեկնող արևային մարտկոցներով Solar Impulse-2 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Նյու Յորքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ինքնաթիռը 5 ժամ թռիչքից և Ազատության արձանի վերևով անցնելուց հետո` վայրէջք կատարեց Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Սա Solar Impulse ինքնաթիռի վերջին կանգառն է ԱՄՆ-ում` Ատլանտիկ օվկիանոսի վրայով ուղևորությունից առաջ: Նախագծի Twitter-ի միկրոբլոգում պաշտոնապես հայտարարվել է, որ Անդրե Բորշբերգի ինքնաթիռը 5 ժամ թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Նշենք, որ Solar Impulse-2 ինքնաթիռը աշխատում է միայն արևային էներգիայով: Ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2015 թ-ի մարտի 9-ից և արդեն հասցրել է լինել Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Աբու Դաբիում:

Նմանատիպ նյութեր