Դոնալդ Թրամփը տարված է ինձանով. Վենեսուելայի նախագահ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, խոսելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին, հայտարարել է, որ Թրամփը պարզապես տարված է իրենով։
«Թրամփն ամեն օր իմ մասին ինչ-որ բան է ասում։ Թրամփը տարված է Մադուրոյով, և հենց այն պատճառով, որ ես աշխատող մարդ եմ, իսկ նա սովոր է իր շրջապատին անհարգալից վերաբերվել»,-մեջբերում է El Tiempo-ն Վենեսուելայի նախագահի խոսքը։
Վերջինս հավելել է, որ երբ ԱՄՆ-ի առաջնորդն իրեն բռնակալ է անվանում, իրեն պայքարի նոր ուժեր են համակում։