211652_close_icon
views-count1196 դիտում article-date 08:49 19-02-2014

Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա, և կա այնպիսի մամուլ, որ երկու-երեք տարի եթե էսպես աշխատեն, կդառնան տուալետի թուղթ, որովհետև դրանք տուալետի թղթի վրա գրում են իրենց մտքերը ու գցում բակը, եղա՞վ»,– ասաց «Գրանտ քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը մեր այն հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է մամուլում գրվածը, թե Դուք կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը պահում եք, սակայն «տակից» Ձեր աշխատողներին «հրահրում» եք մասնակցել այդ առնչությամբ ընդդիմադիրների ու քաղակտիվիստների կազմակերպած միտինգներին։ Հարցը Հ. Վարդանյանը թողեց անպատասխան. «Ֆսյո, էլ ես հարցերի չեմ պատասխանում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր