211652_close_icon
views-count13115 դիտում article-date 10:12 28-07-2016

Ինչպե՞ս են ՊՊԾ գնդում պատանդ վերցվել բուժաշխատողները. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ի՞նչ վիրավորների մասին է խոսքը, որոնց փրկելու համար այդքան մտահոգվել էր ոստիկանությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9:30-ին, կանչ են ստացել, որ գնդի ներսում կա երկու վիրավոր. «10:00-ի շրջակայքում մենք հայտարարեցինք, որ օգնություն կցուցաբերենք չեզոք գոտում, իսկ մինչ այդ 24 ժամ հերթապահում էինք գնդի տարածքում, ինչը դժվար էր: Ինչևէ, կանչը ստացանք, մեր բժիշկները` մեկը բուժքույրի հետ, մյուսը՝ բուժակի հետ, պատգարակներով, առանց դեղորայքի արկղի, մտան գնդի տարածք: Իսկ ինչու միայն պատգարակով, քանի որ չէին պատրաստվում ներսում մնալ: Ընդամենը վիրավորներին պետք է դուրս հանեին, սակայն թույլ չտվեցին տարածքից հանել: Երբ ես խոսում էի բժշկի հետ, մեկը, չգիտեմ ով, վերցրեց հեռախոսը և ասաց, թե ձեր բժիշկները դուրս չեն գալու տարածքից մինչև առողջապահության նախարարը չկազմակերպի այս տարածքում այդ հիվանդներին վիրահատելու հնարավորությունը: Ու երբ անձամբ նախարարը կգա, այդ ժամանակ նոր բժիշկները դուրս կգան տարածքից: Մեր աշխատակիցները ներկա պահին այնտեղ ոչ մի աշխատանք չեն կատարում, քանի որ դեղորայք, սարքավորում, այլ միջոցներ չունեն՝ բացի պատգարակից»»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր