1813 դիտում
20:30 28-07-2016
Ստեղծվել են հանձնաժողովներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ` ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ։ Կինը հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա է ունեցել, այնուհետև բարդացած վիճակում տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ժամեր անց արձանագրվել է կենսաբանական մահ։
Նախարարի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրելու դեպքի հետ կապված բժշկական օգնության կազմակերպման գործընթացը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի գնահատել մահվան պատճառահետևանքային կապը։
Նախարարի մեկ այլ հրամանով ևս մեկ հանձնաժողով է ստեղծվել ուսումնասիրելու և գնահատելու «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է վեր հանել կազմակերպչական և բժշկական օգնության թերությունները և ներկայացնել առաջարկություններ։
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
17:52 27-05-2015
ՀՀ կառավարությունը որոշել է հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ ստեղծել
1040 դիտում
18:51 03-06-2015
ԼՂՀ ԱԺ 2 հանձնաժողովներ համատեղ նիստ են գումարել