211652_close_icon
views-count1043 դիտում article-date 18:51 03-06-2015

ԼՂՀ ԱԺ 2 հանձնաժողովներ համատեղ նիստ են գումարել

Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգում ԼՂՀ կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, ԿԱ սպորտի պետական կոմիտեի 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումներն էին։ ԿԳ նախարար Սլավա Ասրյանի հաղորդմամբ գերատեսչությանը հատկացված գումարը կազմել է 12 մլրդ 432 մլն 151.7 հազ. դրամ, կատարողականը` 12 մլրդ 931 մլն 749 հազ. դրամ կամ 96 %: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի տեղեկացմամբ պետական բյուջեով հաստատված պլանը կազմել է 973.754 հազար դրամ, ճշտված պլանը` 1 մլն 94 հազար դրամ, կատարողականը՝ 1 մլրդ 75 մլն 963 հազար դրամ կամ 98.3%: ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի հաղորդմամբ 2014 թ. ճշտված պլանով կոմիտեին հատկացված 523 մլն 449 հազ. դրամի դիմաց ծախսերը կազմել են 504 մլն 105 հազար դրամ կամ 96.4%: Այնուհետեւ զեկուցողները լրացուցիչ պարզաբանումներ են տվել առանձին ոլորտների հետ կապված պատգամավորների բարձրացրած հարցերին: Համատեղ նիստին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Նվեր Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր