43927 դիտում
17:52 28-07-2016
Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում․ ժայռաբեկորը դարձել է 11-ամյա աղջկա մահվան պատճառ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 28-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստցվել, որ Ալավերդի քաղաքի, «Սանահին կայարան» կոչվող թաղամասի քարի հանք կոչվող տարածքում փլվել են հսկա քարեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան գնացել է հատապտուղ (մոշ) հավաքելու, բարձրացել է քարերի վրա և ոտքերի արանքից գլորվել են քարերն ու արդյունքում քարերի տակ է մնացել և տեղում մահացել 11-ամյա Գալյա Դանիելյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ և Ալավերդու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ, հերթափոխի պետ Սարգիս Երիցյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության 1 բրիգադ։
Ժամանել է նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ՝ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39929 դիտում
20:46 15-06-2021
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել