1964 դիտում
19:30 28-07-2016
Հանրային քննարկումներով ամփոփվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 28-ին եզրափակիչ հանդիպումն է անցկացրել Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների ու լրագրողների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրված էր նաեւ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է հայեցակարգի բաժինները՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ կառավարման համակարգ գլուխներում առկա թերությունների եւ առաջարկվող փոփոխությունների վրա:
ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները տեսակետներ ներկայացրեցին առաջարկված թեմաներով՝ արտահայտելով որոշ մտահոգություններ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերի թերացումների մասին: Քննարկման ընթացքում մասնակիցների ելույթներն ու առաջարկությունները մեծամասամբ վերաբերում էին կառավարման այնպիսի մոդելի ընտրությանը, որը պետք է երաշխավորի Արցախի անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը: Այս առումով նախապատվությունը ուժեղ ու կենտրոնաձիգ, ներքին ցնցումներից զերծ կառավարման համակարգի օգտին էր:
Եզրափակելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայեցակարգի տարբեր ձեւաչափերով քննարկումների անցկացումը նպատակ ուներ վեր հանել հանրային շրջանակների դիտողություններն ու առաջարկությունները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, այդ թվում՝ կառավարման մոդելի վերջնական ընտրության հարցում:
Մասնագիտական հանձնաժողովն առաջիկա օրերին կամփոփի հանրային քննարկումների արդյունքները եւ հայեցակարգը կներակայցնի հանրապետության նախագահին:
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
20:45 17-04-2014
Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
2750 դիտում
18:52 11-04-2014
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը էապես փոխելու է քաղաքական համակարգը. Վահե Ղազարյան
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են