46267 դիտում
11:00 13-10-2018
Սպիտակի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Լոռու մարզում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հոկտեմբերի 10-ին Լոռու մարզում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վրաերթը կատարել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Գևորգյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև ГАЗ 3110 մակնիշի 34 PV 207 համարանիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Գևորգյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/11/1107386/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի էր ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ՝ 47-ամյա Քնարիկ Մարտիրոսյանին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։
Տեղում աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչ Եղիազարյանը, ում կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+