4822 դիտում
14:47 29-07-2016
Կառավարությունը նախաձեռնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը
ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և դրա հետ կապված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, պետական այլ մարմինների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է մինչև 2017թ. մայիսի 31-ը, համագործակցելով ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը և ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը:
Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներդաշնակեցվի էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններին:
Ակնկալվում է, որ որոշման իրագործմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետությունը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկը, 2013թ. Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, և «Տանգո» ՓԲԸ միջև կնքվել է Երևան քաղաքի Կառավարական 2-րդ մասնաշենք հասցեում գտնվող 14241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասի օտարման պայմանագիր: Գույքի օտարման գինն է ավելի քան 51 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ընկերությունը մինչև օրս վճարել է շուրջ 39.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վճարման ենթակա է մոտ 12 մլն դոլարին համարժեք դրամ: Քանի որ գույքն ընկերությանը հանձնելու գործընթացը ձգձգվում է, կառավարությունն ընդունել է «Տանգո» ՓԲԸ-ի առաջարկը և իր որոշմամբ վերջին վճարումից նվազեցրել 418 հազար դոլարին համարժեք դրամը և վեց ամսով երկարաձգել գնի մնացորդի վճարման վերջնաժամկետը:
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
13:16 05-04-2022
Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը պետք է արդար գնագոյացման հանգեցնի. Գնել Սանոսյան․ NEWS.am
1773 դիտում
14:15 08-09-2016
Կառավարությունը նախաձեռնում է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ
2058 դիտում
16:01 08-12-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունել է միջազգային բեռնափոխադրումների ազատականացումը
Այս բաժնից
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը