211652_close_icon
views-count2907 դիտում article-date 19:48 31-07-2016

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներից երեքը դուրս է գրվել

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը  [url=https://www.facebook.com/anahit.haytayan?fref=ts]FaceBook[/url]-ի իր էջում գրել է․ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։ Նշենք, որ հուլիսի 29­ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22­ը։

Նմանատիպ նյութեր