211652_close_icon
views-count63184 դիտում article-date 20:36 31-07-2016

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր անդամները հանձնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից: Ժամը 19:50-ին Խորենացի փողոցից դեպի ՊՊԾ շենքի տարածք 2 ավտոբուսներ, այնուհետև՝ շտապօգնության մեքենա մուտք գործեց: Հանձնվելու գործողությունը կտևի մոտ 2 ժամ: Վ.Ավետիսյանը նաև նշել է, որ իրենց հաջողվել է ժողովրդին թմբիրից հանել, թեև զանգվածները մեծ չեն, փոփոխությունները երկրում կհետաձգվեն, մինչև ժողովուրդը կկարողանա ինքնակազմակերպմամբ այս իրավիճակից դուրս բերել երկիրը: Վ.Ավետիսյանը փաստել է, որ ռազմագերու կարգավիճակում կշարունակեն հրահանգներ իջեցնել ակտիվ ժողովրդին և իրենց ազատությամբ կփորձեն մասնակցել վերազատմանն ու կկարողանան հույսն արագ իրողություն դարձնել: Տեսանյութը՝ [url=http://www.1in.am]www.1in.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր