21512 դիտում
15:04 19-07-2016
Երկրորդ օրն է՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը պատանդառել է ՊՊԾ գնդում գտնվող անձանց. բանակցությունները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am
Արդեն երկրորդ օրն է, ինչ «Սասնա ծռերի» մի խումբ զինված անձինք, մուտք գործելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/19/police/2083229]tert.am[/url]-ը:
Երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ նշում էր, որ կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար:
Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացվել էր, որ հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/19/police/2083229]կայքում[/url]:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15868 դիտում
17:10 14-09-2018
Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին. 1in.am
63181 դիտում
20:36 31-07-2016
ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր անդամները հանձնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ