43221 դիտում
10:09 01-08-2016
Ի հակառակն ադրբեջանական պնդումների՝ Արցախում կյանքը շարունակվում է. Մարտակերտում հերթական հարսանիքն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ ադրբեջանական իշխանությունները քարոզչամեքենաներով ամպագոռգոռ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կյանքը մեռած է, Արցախում շարունակվում են հարսանեկան արարողությունները:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 31-ին, Մարտակերտում տեղի ունեցավ Սարգսի և Մարգարիտայի հարսանեկան արարողությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց ազերի ճիվաղների սին խոսքերը, որ այդ ամենը «օդ է»:
Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար ժամանել էին Հայաստանից մեծ թվով հյուրեր. խնամիները Հայաստանից էին, ովքեր ուրախությամբ նշում էին, որ հարսանեկան նման արարողություններով ապացուցում ենք հակառակորդին, որ կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվել և շարունակվելու է և ցանկացան հարս ու փեսային՝ 7 շնչով սեղան նստեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախում մեծ թվով հարսանիքներ են տեղի ունեցել և կյանքը շարունակվում է Արցախում ու դրա վառ ապացույցը բազմաթիվ հարսանիքներն են ու ծնունդները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+