Արիգո Սակի. Ռոնալդուն չունի Մեսիի տաղանդը
«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին Լիոնել Մեսիի հետ:
«Ռոնալդուն բարձրագույն պրոֆեսիոնալիզմի օրինակ է: Նա չունի Մեսիի տաղանդը, բայց նա մեծագույն ֆուտբոլիստ է:
Մի անգամ ես այցելել էի «Ռեալ»` հանդիպելու Անչելոտիին: Ուրեմն Ռոնալդուն հանդերձարանում արդեն մարզվում էր` չսպասելով մյուս խաղացողների ժամանելուն», ասել է Սակին: