Արիգո Սակի. «Ռեալը» շատ թույլ մրցակցի հետ էր խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Միլանի» նախկին մարզիչ Արիգո Սակին մեկնաբանել է «Ռեալի» հաղթանակը ՊՍԺի նկատմամբ (2:1)՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում:
««Ռեալը» շատ թույլ մրցակցի հետ էր խաղում: ՊՍԺ-ն պարզապես խաղացողների խումբ է: «Խաղ» բառտ վերացական է, այն բարդ է նկարագրել, սակայն հենց դա էլ խաղի արդյունքը կանխորոշեց:
Գաղափարները հնարավոր չէ փողով գնել: ՊՍԺ-ին շատ բան է պակասում: Էմերին շատ լավ մարզիչ է, պարզապես նրան անհրաժեշտ է ակումբի և իր գաղափարները կիսող ակումբի աջակցությունը:
Եվրագավաթներում անհրաժեշտ է ոչ միայն հոգեբանություն,այլ նաև՝ խաղ: Խաղը՝ դա ֆիլմի սցենարն է ու երաժշտության մեղեդին», ասել է Սակին: