211652_close_icon
views-count4200 դիտում article-date 10:22 02-08-2016

Ինքնահրկիզվելու փորձ անող մարդու շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թերթը զրուցել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու քրոջ հետ: Վերջինս փոխանցել է, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել և նրա բողոքի այս ակցիան էլ դատավորների անարդարության պատճառով է: Իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունը ապամոնտաժվել է, և դրա փոխարեն նոր բնակարան պետք է ստանային։ Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին։ 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են։ Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ։ Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն։ Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը մեր զրույցում վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդու շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքը ու միայն նկարահանելով դա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր