211652_close_icon
views-count4500 դիտում article-date 09:23 30-11-2016

350.000 դոլարով գնված բիոզուգարանների շուրջը գարշահոտություն է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու նպատակով: Երեկ «ՀԺ»-ն արձանագրել է, որ Երևանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաև վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դռները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»՝ դրա համար չնախատեսված մի հատվածում: Զուգարանի տարածքում գարշահոտություն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին զեկուցվել է խնդրի մասին: Նախարարությունից սպասում ենք տեղեկատվության: Նշենք, որ բիոզուգարանների տնօրինման ձևի և շահագործման իրավունքը տրամադրվել է Հայաստանի մրցունակության հիմնադրամին: Այս բիոզուգարանները տարիներ շարունակ եղել են բյուջետային միջոցները փոշիացնելու ամենացցուն օրինակներից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր