211652_close_icon
views-count31266 դիտում article-date 17:16 22-05-2021

Երևանում 41-ամյա քաղաքացին գիշերը ԱԱԾ շենքի մուտքի դիմաց սպառնացել է, որ ինքնահրկիզվելու է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 21-ին, ինքնասպանության փորձ կատարելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազգային անվտանգության ծառայության շենքի՝ Նալբանդյան փողոցի հատվածում, գլխավոր մուտքի դիմաց, մի քաղաքացի է նստել աստիճաններին և սպառնում, որ իրեն հրկիզելու է։

Նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արթուր Ե-ն է։

Ոստիկանները կարողացել են նրա հետ զրույց ունենալուց հետո համոզել, որ չդիմի այդ քայլին, որից հետո նրան հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։

Թե ինչի համար է քաղաքացին ԱԱԾ մուտքի դիմաց փորձել դիմել նման ծայրահեղ քայլի, ոստիկանությունը պարզում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Նմանատիպ նյութեր