Կրեմլը մեկնաբանել է ՌԴ կառավարության լուծարման մասին տարածված լուրերը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ կառավարության լուծարման մասին ԶԼՄ-ների կողմից տեղեկատվություն տարածելը մշտական բնույթ է կրում և նման է սուրճի բաժակ նայելուն, հաղորդում է Ria Novosti-ն:
«Այդ թեմայի շուրջ վարժությունները նորույթ չեն մեր քաղաքական շրջանակներում, ինչպես նաև հայրենական ու արտասահմանյան: Մենք գիտենք, որ բոլորը փորձում են մեծ եռանդով սուրճի բաժակ նայել և փոքր կամ մեծ վստահությամբ պաշտոնանկ անում կառավարության առանձին անդամների, կամ էլ նախարարների կաբինետն ամբողջությամբ»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Financial Times թերթը գրել է, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո փոփոխություններ կլինեն նախարարներ կաբինետում, այդ թվում՝ վարչապետի պաշտոնանկություն, որպեսզի ՌԴ-ն լավացնի հարաբերությունները Արևմուտքի հետ: