211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:12 03-11-2023

Կրեմլը մեկնաբանել է Պրիգոժինի 25-ամյա որդու՝ «Վագներ»-ը գլխավորելու մասին տեղեկությունը

Կրեմլը տեղեկություն չունի, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը կարող է գլխավորել Եվգենի Պրիգոժինի որդին. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս հարցը մեզ չէ, որ պետք է ուղղվի, սա մեր թեման չէ, և ես այս պարագայում որևէ տեղեկություն չունեմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին։

Օրերս հաղորդվել էր, որն Պրիգոժինի 25-ամյա որդին՝ Պավելը, դարձել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը, որն իր հերթին որպես ստորաբաժանում մտել է Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության («Ռոսգվարդիա») կազմ։

Հյատնի է, որ լրագրողները կապ են հաստատել «Վագներ»-ի Պերմի ներկայացուցչության հետ, որը հայտարարել էր, որ Պավել Պրիգոժինը դարձել է կազմակերպության ղեկավար։

Հիշեցնենք, որ դրա նախկին ղեկավար Եվգենի Պրիգոժինի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո Պավել Պրիգոժինը ժառանգել է հոր բիզնես կայսրության մի մասը:

Նմանատիպ նյութեր