211652_close_icon
views-count6117 դիտում article-date 11:41 04-08-2016

Աբխազիայի մայրաքաղաքը հորդառատ անձրևների պատճառով մասամբ հայտնվել է ջրի տակ

Աբխազիայում հորդառատ անձրևներն առաջ են բերել ուժեղ ջրահոսքեր: Մասնավորապես, բարձրացել է Սուխումկա, Բասլա և Աձապշ գետերի ջրի մակարդակը. գետերն ափերից դուրս են եկել, հաղորդում է itartass.ru-ն: Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանի խոսքով՝ ամենամեծ ջրհեղեղը առաջացել է Սուխումի կայարանի շրջանում: Տեղատարափից տուժածներ և զոհեր չկան: Սակայն մարդիկ են տարհանվել, նրանցից շատերը ստիպված են եղել բարձրանալ տների տանիքների կամ ավտոմեքենաների վրա: Մեծ վնաս է հասցվել Սուխումիի տնտեսություններին ու Նոր Աֆոն քաղաքին:

Նմանատիպ նյութեր