19932 դիտում
21:25 06-08-2016
Ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Թիբիլիսյան խճուղում 27-ամյա Ալեքսան Կուդբալյանը իր վարած Mitsubishi մակնիշի 14 ՕՕ 004 համարանիշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Եվ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ տրանսպորտային միջոց վթարային իրավիճակ է ստեղծել Mitsubishi-ի վարորդի համար և վարորդը , որպեսզի մեկ այլ ավտոմեքենայի չբախվի, կտրուկ արգելակել է ավտոմեքենան, ինչն էլ հավանաբար դարձել է գլխիվայր շրջվելու պատճառը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սամվել Թադևոսյանն ու Արմեն Մովսիսյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողութուններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18820 դիտում
11:14 28-06-2020
Խոշոր ավտովթար Երևանում. 30–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է BMW-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ