211652_close_icon

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ. ֆոտոշարք

views-count13008 դիտում article-date 13:10 07-08-2016
Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում մրցումային առաջին օրը պայքարը սկսեցին նաև մարմնամարզիկները։ Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, (նժույգաթափեր) որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր