211652_close_icon
views-count4850 դիտում article-date 11:55 09-08-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով: Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին: Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։ Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։ Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում: Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր