30308 դիտում
10:00 10-08-2016
Եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարող 45–ամյա կասկածյալը հետախուզվում է. նա թաքնվում է Դիլիջանի անտառներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի որոշմամբ հետախուզվում է հայտարարվել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ:
Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Վարդան Եսայանին, ով կասկածվում է եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեջ, 2 ամսով կալանավորել:
Եթե կասկածյալը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա ոստիկանության կամ քննչական բաժին, ապա նա տեղափոխվելու է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Volkswagen մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալը հանցագործությունը կատարելուց հետո դիմել է փախուստի: Ավտոմեքենան դեպքի վայրից հայտնաբերվել է բավականին հեռու՝ անտառում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/06/92325/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջանի Շամախյան փողոցի 74 տուն, որտեղից որովայնի աջ մասում ստացած հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխել նույն տան բնակչուհի, 37-ամյա Գայանե Կոխլիկյանին:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Մի խումբ էլ Տավուշի մարզի ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանի, Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ մեկնել էին Շամախյան փողոցի թիվ 74 տուն, որտեղ հայտնաբերել էին արյան հետքեր:
[b]Եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարող, կասկածյալ, 45-ամյա Վարդան Եսայան[/b]
[img]/ups/images/009343300147081503561670.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
41546 դիտում
20:30 22-08-2016
Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարող տեգրը ինքնասպան է եղել